19/05/2026

EU – Armenia

Երևանի «Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում տղամարդու դի է հայտնաբերվել

Մայիսի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու և Կենտրոնականի բաժիններում օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գործող «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մահացածը 70-ամյա Կոնստանտին Դ.-ն է։