«Հեղափոխությունը 18 թվին չէր լինի, կլիներ 2003 թվին, 2004 թվին, եթե Լևոնը, Րաֆֆին, Զարուհին, ու իրանց նման ստահակները նախապես գործարքի գնացած չլինեին»,երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Ի՞նչ են արել Նիկոլ Փաշինյանին Լեւոնը, Րաֆֆին, Զարուհին, որ նա որոշել է այդպես թիրախավորել նրանց՝ ծախված լինելու եւ ժամանակին հեղափոխությունների հնարավորությունները տապալելու համար:
Թվում է, որ այդ մարդիկ այսօր ներքաղաքական կյանքում առանձնապես չունեն մեծ դեր, Նիկոլ Փաշինյանի համար ամենեւին «եռագլուխ-2» չեն, ինչպես կասեր ինքը: Նրանք իրենցից չեն ներկայացնում Փաշինյանի համար քաղաքական եւ ոչ մի վտանգ ու մրցակցություն:
Ուրեմն ինչու՞ այդպես: Պոռթկու՞մ: Կրկնեմ, ես չեմ հավատում Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ՝ «ինքնատիրապետումը կորցնելու» բացատրությանը: Չեմ կարող պնդել, որ այդպես չէ: Ի վերջո, բոլորս էլ մարդ ենք եւ բնականաբար ծանր էմոցիոնալ պահերին տեղի են տալիս բոլորի նյարդերը եւ էմոցիաները, կարող են բոլորն էլ կորցնել ինքնատիրապետումը, հետեւաբար դա ամենեւին անհավանական տարբերակ չէ: Հատկապես, որ ամեն ինչից զատ, կարելի է պատկերացնել, թե արդեն տեւական ժամանակ ինչ ծանրագույն հոգեբանական բեռի տակ է Նիկոլ Փաշինյանը մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով:
Բայց ես այդուհանդերձ հակված եմ ավելի այն մտքին, որ ընդհանուր առմամբ նա միանգամայն հաշվվարկված ու սառնասիրտ խաղում է այդ էմոցիաները, ըստ անհրաժեշտության եւ անգամ ըստ թեմայի:
Հետեւաբար, ես փնտրում եմ այլ պատասխան, հարցին՝ թե ինչու՞ նա որոշեց այդպես թիրախավորել երեքին:
Իսկ պատասխանը մասնակի կարող է ուրվագծվել թերեւս նախօրեին Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի արձագանքի մեջ, որտեղ նա ակնարկում էր Նիկոլ Փաշինյանի՝ քրեակատարողական հիմնարկում եղած լինելը, երբ նա ազատազրկված էր:
Իսկ Փոստանջյանը կարծես թե այդ շրջանում զբաղվել է նրա պաշտպանությամբ: Եվ այստեղ է թերեւս թիրախավորման «մոտիվը»: Լեւոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Զարուհի Փոստանջյանին «միավորում» է Փաշինյանի հանդեպ թերեւս այն, որ նրանք վարչապետ Փաշինյանի կենսագրության տարբեր փուլերի առնչությամբ տիրապետում են այնպիսի ինֆորմացիայի, որին տիրապետում են շատ քչերը, իսկ հանրային դեմքերից՝ էլ ոչ ոք: Եվ հիմա Նիկոլ Փաշինյանի առավել զգայուն, գերզգայուն է այդ հանգամանքի հանդեպ՝ նախընտրական այս շրջանում:
Հետեւաբար նա փորձում է «կանխարգելիչ» տրամաբանությամբ առաջ բերել նրանց «էն գլխից ծախված» լինելու միտքը, որպեսզի էլեկտորատը հենց այդ պրիզմայով ընկալի հնարավոր որեւէ զարգացում:
Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը


Բաց մի թողեք
Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք
Ժողովուրդը մեզ ընտրելու է․ Հարցազրույց Արտակ Սարգսյանի հետ․ Տեսանյութեր
«Ակադեմիական քաղաքի» առեղծվածը