Ռուսաստանի իշխանական շրջանակները սկսել են լուրջ վերաբերվել Հայաստանում իրենց դեմ ծավալվող, այսպես կոչված, հիբրիդային պատերազմի, ՌԴ-ի եւ Պուտինի դեմ շրջանառվող տեղեկություններին, որոնք հիմնականում տարածվում են իշխանական եւ իշխանամերձ շրջանակների կողմից։
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, հայաստանյան հայտնի սիթքոմներից մեկի իշխանական դերասանի հակապուտինյան հարցազրույցներից ու հայտարարություններից հետո Ռուսաստանում գտել են այս դերասանի բիզնեսմեն ազգականին եւ նախազգուշացրել, որ եթե շարունակվեն այդ հայտարարություններն ու հարցազրույցները, ապա իր գործունեությունը եւ ՌԴ-ում կեցությունը կդառնան օրերի հարց։

Բաց մի թողեք
«Իրական Հայաստանն» ու «Չորրորդ հանրապետությունը» դրվել են կառավարության 2026-2031 թթ․ ծրագրի հիմքում
Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ
Մենք հաջողություն չունեցանք, գուցե ներկայիս ընդդիմությունը հաջողի իր այս մոտեցմամբ