ԱԺ-ում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիանա Մանուկյանը հայտարարել է, որ պետական կառույցների կողմից ներկայացվող հաշվետվությունները պետք է ոչ միայն ամփոփեն կատարված աշխատանքը, այլև ունենան կոնկրետ հետևանքներ։
Օգոստոսի 21-ին խորհրդարանում հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ Մանուկյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, ընդգծել է, որ հաշվետվությունների ներկայացումը չպետք է սահմանափակվի միայն ցուցանիշների և թվերի հրապարակմամբ։
Նրա խոսքով՝ եթե հաշվետվության արդյունքում պարզվում է, որ որևէ աշխատանք չի կատարվել կամ պատշաճ մակարդակով չի իրականացվել, ապա պետք է պարզել պատճառները և պատասխանատուներին։
Մանուկյանի գնահատմամբ՝ յուրաքանչյուր նման դեպքից հետո անհրաժեշտ է հասկանալ, թե ով է պատասխանատու թերացման համար, ինչու չի կատարվել նախատեսված աշխատանքը և ինչ քայլեր են ձեռնարկվելու ստեղծված իրավիճակը շտկելու համար։
Նա շեշտել է, որ հաշվետվությանը պետք է հաջորդեն նաև համապատասխան գործողություններ և պատասխանատվություն։ Հակառակ դեպքում, նրա համոզմամբ, նույն խնդիրները շարունակվելու են, իսկ հաշվետվությունների ներկայացումը վերածվելու է ձևական գործընթացի՝ առանց իրական արդյունքի։


Բաց մի թողեք
Հոկտեմբերին որ համայնքներում են ՏԻՄ ընտրություններ լինելու
Կառավարության մոտից մարդ են բերման ենթարկել․ ինչ է տեղի ունեցել
Ինչ է պատահել Ռուբեն Ռուբինյանին