ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկումների ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը անդրադարձել է իրենց քաղաքական ուժի՝ իշխանության նկատմամբ դիրքորոշմանը։
Նրա խոսքով՝ «Ուժեղ Հայաստանը» խորհրդարան է մտել բացառապես որպես ընդդիմադիր ուժ և չի պատրաստվում պատասխանատվություն ստանձնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից իրականացվող քաղաքականության համար։
Ղահրամանյանը նշել է, որ իրենց դիրքորոշումը իշխանության լեգիտիմության վերաբերյալ ևս չի փոխվել։ Նրա խոսքով՝ խմբակցության քաղաքական օրակարգում շարունակում է մնալ իշխանափոխության և էական քաղաքական փոփոխությունների հասնելու նպատակը։
Պատգամավորը ընդգծել է, որ «Ուժեղ Հայաստանը» խորհրդարանում իր գործունեությունը դիտարկում է որպես ընդդիմադիր վերահսկողության և քաղաքական փոփոխությունների համար պայքարի հարթակ․ «Մենք այստեղ ենք մեծ փոփոխություն իրականացնելու համար, որը հենց ձեր իշխանության հեռացման մասին է»։

Բաց մի թողեք
Լավ, չեք ուզու՞մ, որ Փաշինյանը գա ստեղ․ ես անհամբեր սպասում եմ․ Էդգար Ղազարյան
Ինձ համար առաջնահերթություն է Բաքվում պատանդառված հայ գերիների վերադարձը. Լիլիթ Գալստյան
Ադրբեջանական քարոզչության տապալված արձագանքը. Լուսանկար