ՏԿԵՆ-ը չի հայտնել, թե Մակրոնի մայիսի 3-5-ի այցի օրերին բարձրացվել են արդյոք «Վեոլիա Ջուր»-ի արդյունավետության, ջրակորուստների ու պարտավորությունների թեմաները։
«Ժողովուրդ»-ը գրել է․ Միևնույն ժամանակ նշվել է, որ կառավարությունն ու ընկերությունը 2024-ից մինչև 2031-ը իրականացնում են ենթակառուցվածքների արդիականացում՝ նպատակաուղղված ջրամատակարարման որակի բարելավմանը և կորուստների նվազեցմանը։
Նախարարությունը հղում է արել կառավարության մամուլի հաղորդագրություններին՝ հավելելով, որ հավելյալ տվյալների չի տիրապետում։ Այդ հրապարակումներում առանձին տեղեկություն «Վեոլիա Ջուր»-ի աշխատանքի գնահատման մասին չկա, մինչդեռ Մակրոնը ջրային ոլորտը ներկայացրել է որպես համագործակցության մաս՝ հիշատակելով «Վեոլիա»-ն, ջրամբարները, Վեդիի ջրամբարը և Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ ծրագրերը։

Բաց մի թողեք
2026 թ․ երկու ամսում ՀՀ-ից արտահանվել է 800 տոննա լոլիկ, 2025-ին՝ 7 հազար տոննա
ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը սխալ թվեր է հրապարակել ամբիոնից
Ո՞վ է ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և ի՞նչ ունեցվածք ունի