Եթե Հայաստանը լիներ կայացած պետություն, այս շաբաթվա իր վարքի համար Փաշինյանն արդեն հասարակությունից մեկուսացված կլիներ՝ կա՛մ կալանավայրում, կա՛մ հոգեբուժարանում։
Հրապարակ թերթը գրել է․ Փողոցում կենդանու նման ձայնարկող ու մարդկանց վրա հարձակվող արարածին ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ շարոնակի մնալ հանրության մեջ։ Հետաքրքիր է՝ հարբեցողը կամ թմրամոլը կարո՞ղ է նման վարք դրսեւորել, թե՞ դա միայն հոգական խանգարում ունեցողներին է հատուկ։
Ամեն պարագայում, Արաբկիրում տված կիսախելագար гастроль-ներից հետո պարզ էր, որ Սամվել Կարապետյանի դեմ պայքարելու ոչ մի քաղաքական միջոց այլեւս ՔՊ-ն եւ Փաշինյանը չունեն։ Հետեւաբար, զարմանալի չէ, որ հաջորդ օրն իրենք լուր տարածեցին, թե իբր Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ինչն անմիջապես հերքվեց ե՛ւ Նարեկ Կարապետյանի, ե՛ւ ՌԴ իշխանությունների կողմից։ Անհավանական է, այդ հերթական փուչիկը որեւէ շարունակություն չի ունենա։
Սակայն միայն հենց այն, որ ՀՀ ՆԳՆ-ն ինքնաբուխ, թե Փաշինյանի ցուցումով պատգամավորական թեկնածուների երկքաղաքացիության հարցերով է զբաղվում, արդեն ծիծաղ է առաջացնում։ Որտե՞ղ էր այդ ՆԳՆ-ն այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանը Հայաստանում պաշտոնավարում էր որպես երկրի նախագահ։ Եվ դա արվում էր Փաշինյանի կեղծումով, Փաշինյանի կոծկումով, Փաշինյանի հանցավոր ստախոսությամբ։
2018թ․ փետրվար-մարտին ես եմ եղել այն անձը Հայաստանում, որ հրապարակավ բացահայտել է Արմեն Սարգսյանի բրիտանական քաղաքացիությունը։ Եվ դա մեկ հոդվածով չի արվել, այլ ամբողջ յոթ հոդվածից բաղկացած շարքով։

Բաց մի թողեք
Փաշինյան ջան, էդ կուկուն մեղք է․ խի՞ ես ծառը բարձրացրել ․․․
Պղտոր ջրերը զուլալվելու են, կարևորը … ուշ չլինի
ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը