IRI-ի` Ամերիկյան Հանրապետական ինստիտուտի հրապարակած հարցման տվյալներն իսկական շոկ են առաջացրել մեր հասարակության մեջ, ի դեպ, ինչ նպատակով էլ դրանք հրապարակվել են:
Բայց մի քանի կարևոր «նյուանս» այդ հարցումից ոգևորվածներն ու շոկահարվածները բաց են թողել: Իսկ այդ «նյուանսն» այնքան կարևոր է, որ ուղղակի զրոյացնում է այդ հարցման արժեքը:
Բանն այն է, որ հարցվածների, ռեպոնդենտների միայն 16 տոկոսն է համաձայնել պատասխանել հարցերին: Պարզ ասած` 84 տոկոսը միանգամից կախել է խոսափողը: Իսկ ովքե՞ր են, որպես կանոն, պատասխանում հարցումներին:
Ճիշտ է` իշխանամետները, որոնք հպարտորեն հայտնում են, որ ՔՊ են պաշտպանում և գուցե մի փոքր խումբ մարդիկ, որոնք չեն վախենում: Ամեն դեպքում, սա նշանակում է, որ մենք այս հարցման արդյունքում տեղեկացել ենք, թե ինչ են մտածում մեր հասարակության յուրաքանչյուր 100 մարդուց 16 հոգին:
Այդ 16-ի մեջ էլ, ինչպես տեսնում եք, ոչ բոլորն են իշխանություններին ընտրում:
Սոցիոլոգիական գիտելիքներ ունեցող փորձագետը մեզ հետ զրույցում փորձեց մատչելի լեզվով բացատրել, նշեց. «Եթե այս հարցման կազմակերպիչները բարեխիղճ լինեին և քաղաքական նպատակներ չհետապնդեին, չպետք է հրապարակեին այդ արդյունքները, որովհետև դրանք շատ հեռու են հանրային կարծիքի իրական պատկերից»:
Իսկ ինչ տեղեկություն կարելի է քաղել այդ հարցումից, հետաքրքրվեցինք մենք: «Ես ուսումնասիրեցի բնագրով փաստաթուղթը և կարող եմ ասել հետևյալը. ընտրության գնացողների քանակի նկատելի աճ է գրանցվել` նախորդ ընտրությունների համեմատ և իշխանության հանդեպ վստահության նկատելի նվազում:
Համենայն դեպս այն, ինչ կարդացի այդ հետազոտության մեջ բոլորովին չի խոսում իշխանությունների օգտին: Եթե անգամ ապրիորի եզրակացնենք, որ հարցմանը մասնակցելուց հրաժարված 84 %-ի մեջ ևս կան իշխանության երկրպագուներ, դա մեր հասարակության հազիվ 40 տոկոսն է կազմելու, նույնիսկ ավելի պակաս:
Ուստի խորհուրդ չէինք տա այս արդյունքներից հեռուն գնացող եզրակացություններ անել»:

Բաց մի թողեք
Ռուսաստանում դժբախտ պատահարի հետևանքով հայ է մահացել․ մանրամասներ. Լուսանկար
ԵՄ-ն բաց է թողնում Ռուսաստանի պատրիարք Կիրիլի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու դուռը
Գյումրիում և Վանաձորում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան