Երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21:10-ի սահմաններում Մամիկոնյանց և Տիգրանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X6», «BMW 640I» և «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է շենքի պատին։
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «BMW X6»-ի վրայից համարանիշները հանել էին և միայն պարեկների հորդորով այն դրվեց իր տեղում։



Բաց մի թողեք
Մերկասառույցի պատճառով բախվել են Երևանում «Տ5» երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Chevrolet»․ Լուսանկար
Իսկ գուցե Գևորգ Պապոյանի նասկին «ծակ էր»․ Լուսանկար
Բախվել են BMW-ն և մոպեդը․ մոպեդավարը մահացել է, ավտոմեքենաներ են բախվել․ վիրավորներ կան․ Լուսանկարներ