Մարդն էլ ո՞նց ասի, որ վախենում է, սարսափում է Ալիեւի, Ադրբեջանի, Թուրքիայի մասին յուրաքանչյուր հիշատակումից:
Հրապարակ թերթը գրել է․ Վախենում էր 23-ին Արցախը բռնազավթելու օրերին, երբ հրաժարվեց Հայաստանի անունից նվազագույն մասնակցություն ունենալ եւ որեւէ լծակով, թեկուզ` դիվանագիտական, կանխել Արցախի հայաթափումը, մի բան էլ` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ապակողմնորոշեց, թե արցախցիների անվտանգությանը ոչինչ չի սպառնում:
Վախենում էր Կիրանցը կիսելու եւ սահմանը գյուղի միջով անցկացնելու օրերին, երբ շանտաժ էր անում բնակչությանը, որ եթե հողերը չհանձնենք, պատերազմ կսկսվի: Նաեւ խաբում էր, որ հիմա հանձնում ենք, հետո մեզ պատկանելիք հողերն են մեզ հանձնելու: Վախենում էր խաղաղության պայմանագիր կոչվող փաստաթղթի մշակման եւ դրա տարբերակների փոխանակման շրջանում, երբ, բախվելով ադրբեջանցիների համառությանն ու պահանջատիրությանը, իր իսկ խոստովանությամբ` ինչ-որ պահի որոշեց «դադարեցնել այդ պինգ-պոնգը» եւ ընդունել Ադրբեջանի բոլոր պահանջներն անխտիր: Վախենում է գերիների հարցը բարձրացնելիս՝ համարելով, որ Ալիեւը կարող է զայրանալ ու պատերազմ սկսել:
Վախենում էր ԹՐԻՓՓ-ի մասին համաձայնագիրը կնքելիս, երբ համաձայնել է, որ Ադրբեջանին որեւէ կերպ չառնչվող այդ «ճանապարհի» մասին համաձայնագրի տակ դրվի նաեւ Իլհամ Ալիեւի ստորագրությունը, եւ այն լինի միջանցքի տրամաբանության մեջ: Երեւի մեծ աղերսանքներից հետո են ադրբեջանցիները զիջել, որ միջանցքի անունը «Թրամփի ուղի» դրվի, որ հայ ժողովրդին կարողանան խաբել:
Վախենում է անգամ այն ժամանակ, երբ իր երկրի տարածքում Մոնթեի մասին ֆիլմ են ցուցադրում, եւ հայ մարդիկ սիմվոլիկ պար են բեմադրում` զենքը ձեռքներին: Եթե վախենում ես` գնա, քեզ ազատիր այդ վախի մեջ ապրելուց, մեզ` քո վախերը հանդուրժելուց:


Բաց մի թողեք
Թող չխաբեն` սահմանային մեքենաընթերցիչ սարքը չի ընթերցում անձնագրի այդ դաշտը՝ ծննդավայրը
Ո՞վ է պաշտոնազրկված «50» մականունով գեներալ Կարեն Գրիգորյանը, և ինչ ունեցվածք ունի․ Լուսանկար
Սահմանները ռուսներից ամբողջությամբ վերցնելու գործընթացը մտնում է նոր փուլ․ Փաշինյանը հավաքել է ուժայիններին