ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Օրն առանց վեճերի հազիվ թե անցնի: Դուք կգտնեք առանց որևէ մեկին վիրավորելու ձեր ճշմարտացիությունն ապացուցելու ձևը: Դա շատերը կգնահատեն: Մարդիկ, որոնք նախկինում համարում էին, որ ձեզ հետ գործ ունենալը բարդ է, կփոխեն իրենց կարծիքը: Նրանք, ովքեր ձեզ հազիվ էին նկատում, կուզենան ընկերանալ:
Դուք առանց դժվարության կլուծեք առօրյա աշխատանքային առաջադրանքներն ու ոգևորությամբ նոր բանի կանցնեք: Ինտուիցիան կօգնի շատ գործերում. նրա հուշումների շնորհիվ դուք նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Զգույշ է պետք լինել միայն ֆինանսական հարցերը լուծելիս: Սպոնտան գնումների համար օրը հարմար չէ:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Նույնիսկ եթե օրվա համար մեծ ծրագրեր ունեք, շտապել չարժե: Հետևողականորեն գործեք, աշխատեք հետևել ավելի վաղ կազմած ծրագրին: Դա թույլ կտա խուսափել ավելորդ խառնաշփոթից, ոչ մի բան չմոռանալ ու աչքաթող չանել:
Դուք սովորականից հաճախ եք ուշադրության կենտրոնում հայտնվելու՝ երբեմն ինքներդ էլ չցանկանալով դա: Նկատի ունեցեք, որ և՛ հին, և՛ նոր ծանոթներն այսօր կլսեն ձեր խոսքերն ու ավելի ուշ անպայման կհիշեցնեն դրանց մասին: Նույնիսկ կատակով խոստումներ մի տվեք, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք կատարել դրանք: Երեկոն լավագույն ժամանակը կլինի հանդիպելու մարդկանց հետ, որոնց կուզենայիք դուր գալ: Ամեն ինչ սպասվածից լավ կանցնի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Կարևոր գործերը հենց առավոտվանից ստանձնեք: Օրվա առաջին կեսը հաջող կդասավորվի, բարենպաստ կլինի և՛ արդեն ծանոթ, և՛ լրիվ նոր առաջադրանքները լուծելու համար: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ բարդ է թվացել: Իսկ մարդիկ, որոնք ձեր կողքին կլինեն, ժամանակին օգնության կհասնեն ու հրաշալի խորհուրդներ կտան:
Օրվա երկրորդ կեսը կարող է անսպասելի հոգնեցնող լինել: Նույնիսկ առօրյա գործերից գլուխ հանելու համար սովորականից շատ ժամանակ և ուժեր են պահանջվելու: Բայց դուք սկսածը ամեն դեպքում ավարտին կհասցնեք ու գոհ կմնաք արդյունքից:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրը կսկսվի լավ նորություններով: Հավանական են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ: Արժե նախաձեռնող լինել աշխատանքի մեջ. այդպես ոչ միայն հաջողության կհասնեք, այլև կգրավեք այն մարդկանց ուշադրությունը, որոնցից շատ բան է կախված: Չի բացառվում, որ շուտով նրանք շատ հետաքրքիր առաջարկներ անեն:
Օրվա երկրորդ կեսին տնային գործերի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենաք: Դուք արագ կլուծեք կենցաղային խնդիրները: Ճիշտ է, դա ծախսեր է պահանջելու: Ժամանակ կգտնվի նաև ընկերներին այցելելու կամ փոքրիկ ընտանեկան տոն կազմակերպելու համար:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը հագեցած, հետաքրքիր ու անակնկալներով լի կլինի: Ինչ ծրագրեր էլ կառուցեք, պատրաստ եղեք փոխել դրանք: Առաջին հերթին դա աշխատանքին է վերաբերում: Անհապաղ լուծում պահանջող նոր առաջադրանքներ կհայտնվեն, և դուք պիտի կենտրոնանաք դրանց վրա ու հետաձգեք մնացած ամեն ինչ: Ամեն ինչ միանգամից լավ չի ստացվի: Բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, համառություն կդրսևորեք ու կհասնեք անհրաժեշտ արդյունքի:
Հավանական են ոչ մեծ ընտանեկան տարաձայնություններ: Սակայն դրանք վեճերի չեն հանգեցնի, դուք արագ կկարողանաք բոլորին դուրեկան լուծում գտնել:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրն արժե հաճելի ու հետաքրքիր մի բանով սկսել: Հիշեք նրա մասին, ինչը ոգեշնչել է ձեզ, շփվեք մարդկանց հետ, որոնք միշտ գտնում են անհրաժեշտ բառերը: Դա կօգնի մինչև երեկո պահպանել լավ տրամադրությունը:
Հնարավոր են դժվարություններ աշխատանքի մեջ, ձգձգումներ գործերում: Դուք դրանց փիլիսոփայորեն կմոտենաք, չեք անհանգստանա մի բանի համար, ինչն ուղղելը հեշտ է: Ձեր դատող լինելը դուր կգա մարդկանց, որոնք վաղուց հուսալի համախոհ են փնտրում, որի վրա ցանկացած պարագայում կարելի է հենվել: Այսօր սկսվող համագործակցությունը շուտով իսկական ընկերության կվերածվի:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հրաշալի օր է աշխատանքի համար: Դուք ոչ միայն հրաշալի գլուխ կհանեք փոքրիկ խնդիրներից, այլև կհասկանաք՝ ինչ է պետք նախաձեռնել ամենակարևոր մասնագիտական նպատակներին հասնելու համար: Հաջող կանցնեն բանակցությունները, ղեկավարության հետ հանդիպումները, հարցազրույցները:
Այսօր նաև կհաջողվի լավ հանգստանալ: Ընկերները հետաքրքիր մի բան կառաջարկեն, դուք ուրախությամբ կհամաձայնեք ու չեք զղջա դրա համար: Երեկոն հարմար կլինի մի մարդու հետ հանդիպելու համար, որը վաղուց է ձեզ դուր գալիս: Չի բացառվում իրենց մասին հիշեցնեն ծանոթները, որոնց կարոտել էիք:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Համբերությամբ զինվեք: Այսօր իրադարձություները սովորականից դանդաղ են զարգանալու: Բայց դրա պատճառով անհանգստանալ չարժե. դուք կհասցնեք անել ամենը, ինչ ծրագրել էիք, և նույնիսկ ավելին: Ամեն անգամ հարթ չեն լինի կոլեգաների հետ հարաբերությունները, երբեմն նրանց նկատողությունները կհանեն ձեզ հավասարակշռությունից: Սակայն ամեն ինչ շուտով դեպի լավը կփոխվի, եթե պրովոկացիաներին չտրվեք:
Օրը ֆինանսական գործերում զգուշություն է պահանջելու: Գումարին վերաբերող հարցերում շտապողականությունը կարող է անհաջող որոշումների ու ցավալի կորուստների հանգեցնել: Ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն հրաշալի խորհուրդներ տալ: Վատ մի զգացեք դիմել նրանց:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկզբին լավ է կարևոր որոշումներ չընդունեք: Այդ հատվածում հեշտ է լինելու սեփական ուժերը գերագնահատելը, ցանկալին իրականության տեղ ընդունելը: Մի փոքր սպասեք. շուտով իրադրությունը կպարզվի, դուք իրատեսորեն կգնահատեք իրավիճակն ու որոշակիություն կմտցնեք ծրագրերում:
Եթե դժվարություններ առաջանան, դրանք միայնակ հաղթահարելու կարիք չի լինի: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարելի է հույս դնել: Ձեզ պետք կգա նրանց փորձը, իսկ նրանց՝ ցանկացած պարագայում նպատակին տանող ուղին գտնելու ունակությունը: Օրվա առաջին կեսը հագեցած կլինի: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի, ուժերը վերականգնելու հնարավորություն կտա:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրն ուրախության առիթներ կնվիրի, նոր հնարավորություններ կբացի: Շատ բան հաջող կդասավորվի: Բայց իսկապես կարևոր հաղթանակներ կտոնեք միայն այն դեպքում, եթե վճռական գործեք ու համառություն դրսևորեք:
Շրջապատողները միանգամից չեն հասկանա ձեզ վարքի մոտիվները: Ինչ-որ մեկը նույնիսկ կփորձի ձեզ տարահամոզել մտածածն իրագործելու հարցում: Դուք նրան, իհարկե, չեք լսի: Եվ ճիշտ էլ կվարվեք. ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Իսկ ահա նրանք, ովքեր սկզբում քննադատորեն էին տրամադրված, արագ կհասկանան, որ դուք միակ ճիշտ ուղին եք ընտրել:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Ձեզ ասված ամեն բանի մի հավատացեք: Այսօր ձեր կողքին շատ կլինեն մարդիկ, որոնք սովոր են կիսվել չստուգված տեղեկատվությամբ կամ պարզապես սուտ խոսել: Ինչ-որ որոշում ընդունելուց առաջ համոզվեք, որ հենվում եք փաստերի, այլ ոչ թե ինչ-որ մեկի ենթադրությունների վրա:
Օրը հարմար կլինի ինքնուրույն աշխատանքի համար: Բարդ գործն անելու կամ լրիվ նորից գլուխ հանելու համար օգնության կարիք չեք ունենա: Իսկ ահա հանգստանալ պետք է լավ ընկերախմբում: Ընկերների և մյուս մտերիմների հետ շփումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը հարմար կլինի ուղևորությունների համար: Դրանք հաջող կանցնեն, կօգնեն ձեզ շեղվել առօրյա հոգսերից ու դրական տրամադրվել: Չեն հիասթափեցնի նաև գործնական բանակցությունները: Ձեր առաջարկները դուր կգան նույնիսկ նրանց, ովքեր նախկինում քննադատորեն էին տրամադրված: Նախկինում բացառապես ֆորմալ բնույթ կրող հարաբերությունները մի քիչ ավելի անկաշկանդ կդառնան, և դա ձեզ կուրախացնի:
Կարող եք զբաղվել տնային գործերով: Օրը հարմար կլինի նաև կահույք, կենցաղային տեխնիկա և այլ օգտակար իրեր գնելու համար, որոնցից կօգտվեք մտերիմների հետ միասին:

Բաց մի թողեք
Քննիչները ստուգում են Թաթուլ Պետրոսյանի ու Միլենայի նամակագրությունը մահվանից առաջ. նոր մանրամասներ. Լուսանկար
Քրիշտիանու Ռոնալդուն կվերադառնա հավաքական․ հայտնի է, թե՝ երբ
«Դավիթս կամային հատկանիշներ ուներ, էությամբ լիդեր էր». կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Թալիշում, տուն «վերադարձել» … հինգ ամիս անց. Լուսանկարներ