25/05/2026

EU – Armenia

Իրանում Ադրբեջանի հյուպատոսը վթարի զոհ է դարձել

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թավրիզում Ադրբեջանի հյուպատոս Ռամիլ Իմրանովի՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահվան կապակցությամբ։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաին այսօր հայտարարել է, որ հյուպատոսական վարչությունը կապ է հաստատել Ադրբեջանի դեսպանատան հետ։ Նա հավելել է, որ համակարգում է հաստատվել դիվանագետի մարմինը տեղափոխելու համար։

Նշենք, որ Թավրիզում Ադրբեջանի հյուպատոս Ռամիլ Իմրանովը մահացել է մայիսի 23-ին Ջոլֆա-Թավրիզ մայրուղու վրա՝ Մարանդ գյուղի մոտ, ծառայության պարտականությունների կատարման ընթացքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։