Կառավարության շենքի դիմաց այսօր անցկացվել է ակցիա՝ հաջակցություն Արթուր Օսիպյանի, որի ընթացքում լրագրողների հետ զրույցում հանդես է եկել արցախցի հասարակական գործիչ Տիգրան Պետրոսյանը։
Նա նշել է, որ վարչապետը Արթուր Օսիպյանի հետ խոսել է կոպիտ արտահայտություններով՝ օգտագործելով վիրավորական բառեր։
«Լակոտը ո՞րն է, դասախոս մարդ է, դու այդ իրավունքը ունե՞ս, էլ փախած, թալանչիի մասին չեմ ասում։ Ամեն ինչի համար պետք է պատասխան տրվի, եթե օրենքն այստեղ բոլորի համար հավասար է: Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած տղաներին, գիտեմ, իրենց մեջ կարգին տղաներ էլ կան, հորդորում եմ՝ այդ մարդուն բացատրեք, որ վաղ թե ուշ ներողություն պետք է խնդրի»,- ասել է Պետրոսյանը:
Տեսանյութն՝ այստեղ


Բաց մի թողեք
Քոչարյանի օրոք ադրբեջանցի զինվորները Հայաստանով «գուլյատ» չէին լինում
Չտաք ինֆորմացիա, թե որտեղից եք լսել այս ամենը. ինչ նամակ է ստացել Աննա Հակոբյանը
ՍԴ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին