25/05/2026

EU – Armenia

Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը

Անհատ ձեռնարկատեր Վարդան Ոսկանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության շրջանակներում (ք․ Երևան, Դեղոյան փողոց) կատարվել է նմուշառում առկա արտադրանքից և հանձնվել լաբորատոր հետազոտության:

Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք․ «Օսկան» կաթնաշոռ արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Օսկան» կաթնաշոռ արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված անհամապատասխանությունը վերացնելու համար: