26/05/2026

EU – Armenia

Արագածոտնի մարզում բեռնատարը բախվել է «Ford Transit»-ին և դիմել փախուստի․ կան վիրավnրներ․ Լուսանկար

Երեկ՝ մայիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 20։30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին, Երնջատափ գյուղի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 61-ամյա Տիգրան Տ․-ի վարած կցորդիչով բեռնատարը և Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Ա․-ի վարած «Ford» մակնիշի բեռնատարը, որից հետո կցորդիչով բեռնատարի վարորդը դիմել փախուստի։

Վթարի հետևանքով վարորդներից Արման Ա․-ն և նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 4-ամյա Էդգար Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Մինչ քննչական խումբը դեպքի վայր կժամաներ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները Շողակն բնակավայրում հայտնաբերել են վթարի մասնակից և դեպքի վայրից փախուստի դիմաց կցորդիչով բեռնատարը և վարորդին։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Blog Image