«Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ցավալի է համարում սպառնալիքի աղբյուրից պաշտպանություն փնտրելու Երևանի ցանկությունը»։
Այս մասին Շոյգուն հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստում։
«Կան բազմաթիվ խնդիրներ, և դրանք միասին լուծելը շատ ավելի արդյունավետ է։ Ափսոս է, որ կազմակերպության մեր հայ գործընկերները չեն հասկանում դա և պաշտպանություն են փնտրում սպառնալիքի անմիջական աղբյուրից:
Սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը իր երկրի և ժողովրդի ապագայի համար»,- ասել է նա։

Բաց մի թողեք
Երկու օրում «3+3»-ը երկու անգամ վերադարձավ տարածաշրջանային դիվանագիտության օրակարգ
Վերջին զարգացումները Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների տեսանկյունից ուշագրավ պատկեր են ստեղծել
Ադրբեջան – Թուրքիա հարաբերությունները լարված են․ Անկարայից արձագանքել են