26/05/2026

EU – Armenia

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «անհետացել է ռադարներից»

Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որ Նիկոլ Փաշինյանի կողմն անցած ու Վեհափառին ուրացած 10 տիրադավներից մեկն է, «անհետացել է ռադարներից»։

«Հրապարակ» թերթը գրում է․ Արցախցիները նրա մասին տեղեկություն չունեն, նա դադարել է այցելել Երեւանում իր գլխավորած թեմի առաջնորդանիստ, քանի որ այնտեղ թեմական խորհրդի եւ աշխատակազմի համար անցանկալի հյուր է։

Արցախին վերաբերող ցանկացած հոգեւոր ծիսակարգի համար արցախցիները դիմում են Դադիվանքի հոգեւոր առաջնորդ, ներկայում Եռաբլուր պանթեոնի եկեղեցու սպասավոր Տեր Հովհաննեսին, նրան են ճանաչում իբրեւ առաջնորդ։

Չնայած արցախցիները դիմել էին Վեհափառին՝ Վրթանես եպիսկոպոսին կարգալույծ անելու կամ թեմակալ առաջնորդի պաշտոնից զրկելու խնդրանքով, եւ առաջարկել էին թեկուզ ժամանակավոր տեղապահ նշանակել, բայց Վեհափառն անարձագանք է թողել նրանց խնդրանքը:

Թեմի անդամների տպավորությամբ՝ հավանաբար, չի ցանկանում սրել իրավիճակը՝ աչքի առջեւ ունենալով Մասյացոտնի թեմում տիրող վիճակը․ կարգալույծ արված Գեւորգ Սարոյանը` իշխանական աջակցությամբ, խառնակչությամբ է զբաղված եւ անգամ ֆինանսներն է տնօրինում։