ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարություններին ու նախընտրական խոստումներին:
«Մարդ, որ Գագիկ Ծառուկյանին չճանաչի, կմտածի, թե ամբողջ կյանքում միայն պետության ու քաղաքացու բարօրության մասին է մտածել։
Ծառուկյանն ավելի լավ է 2 հարցի պատասխանի.
Հարց 1. Հեղափոխությունից հետո իր տարբեր բիզնեսներում աշխատող քանի՞ հարյուր կամ հազար աշխատակցի է բերել «սպիտակ դաշտ»։
Հարց 2. Թող նաև պատասխանի՝ քանի աշխատողի է պարզապես նվազագույն աշխատավարձով գրանցել, բայց իրականում «ծրարներով» բոլորովին այլ աշխատավարձ վճարել՝ խուսափելով հարկերից։
Պետությունից հարկեր թաքցնողը եկել ու հիմա պետության դարդն է քաշում։ Իր սեփական բիզնեսներում քաղաքացու համար վատ պայմաններ ստեղծողն ու հարկային պարտավորություններից խուսափողը եկել ու ժողովրդին բարեկեցիկ կյանք է խոստանում։
Թաքցրած ամեն մի լումա հարկը չվճարված թոշակ է, չկառուցված ճանապարհ ու բանակի համար չգնված զենք։ Պետությունը սիրում են հարկեր վճարելով, ոչ թե դատարկ խոստումներով»։

Բաց մի թողեք
Դու կամ քո պաշտպանության նախարարը առաջինը պետք է գնայիք ընտանիքի կողքը կանգնեիք
Ընդդիմությունը շուտով հայտնվելու է հերթական ծուղակում … Հայկ Դորունց․ Լուսանկար
Ո՞ւմ նկատի ուներ Չարենցը՝ ասելով. «Դեմքերը, ախ, բութ են այնպես…»