ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարություններին ու նախընտրական խոստումներին:
«Մարդ, որ Գագիկ Ծառուկյանին չճանաչի, կմտածի, թե ամբողջ կյանքում միայն պետության ու քաղաքացու բարօրության մասին է մտածել։
Ծառուկյանն ավելի լավ է 2 հարցի պատասխանի.
Հարց 1. Հեղափոխությունից հետո իր տարբեր բիզնեսներում աշխատող քանի՞ հարյուր կամ հազար աշխատակցի է բերել «սպիտակ դաշտ»։
Հարց 2. Թող նաև պատասխանի՝ քանի աշխատողի է պարզապես նվազագույն աշխատավարձով գրանցել, բայց իրականում «ծրարներով» բոլորովին այլ աշխատավարձ վճարել՝ խուսափելով հարկերից։
Պետությունից հարկեր թաքցնողը եկել ու հիմա պետության դարդն է քաշում։ Իր սեփական բիզնեսներում քաղաքացու համար վատ պայմաններ ստեղծողն ու հարկային պարտավորություններից խուսափողը եկել ու ժողովրդին բարեկեցիկ կյանք է խոստանում։
Թաքցրած ամեն մի լումա հարկը չվճարված թոշակ է, չկառուցված ճանապարհ ու բանակի համար չգնված զենք։ Պետությունը սիրում են հարկեր վճարելով, ոչ թե դատարկ խոստումներով»։

Բաց մի թողեք
Տիգրանաշենի հարցում շատ է խոսվում այն մասին, թե՝ Սյունիքը կտրվում է, եթե հանձնվում է գյուղը
ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հանրաքվեի արդյունքը Ռուսաստանին կարող է վշտացնել
Պետական պաշտոնյաները խոստումների կատարման նկատմամբ ունեն զրո պատասխանատվություն․ Առաքելյան