Վեց տարվա ընդմիջումից հետո Բաքվից Թբիլիսի է ժամանել առաջին ուղևորատար գնացքը, որի ուղևորների թվում է եղել Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի փոխնախարարը:
Վրաստանի մայրաքաղաքում կայացել է գնացքի դիմավորման արարողությունը:
Գնացքի ժամանումը համընկել է Վրաստանի անկախության օրվա հետ:
Այս երթուղով գնացքների երթևեկությունը դադարեցվել էր կորոնավիրուսի համավարակից ի վեր: Բաքու-Թբիլիսի-Բաքու երթուղու աշխատանքը վերականգնելու մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել վերջերս Վրաստանի վարչապետի՝ Բաքու այցի ժամանակ:


Բաց մի թողեք
Հանձնակատարների մեքենաները պետք է լիցքավորվեն Ստրասբուրգ կատարած ուղևորությունների ժամանակ
Գազը կթանկանա՞․ Մոսկվան կրկին զգուշացրել է Հայաստանին
Ադրբեջանական շինանյութ է ուղարկվել Հայաստան