Ամենեւին չէինք չափազանցրել՝ գրելով, որ ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում վարձու աշխատողներին՝ նախընտրական բուկլետ բաժանողներին, որոնց նախապես այդ աշխատանքի համար խոստանալով 200-250 հազար դրամ, այնուհետեւ նոր պարտականություններ էին սահմանել` կրկնակի այցեր կատարել այն բնակարանները, որոնք առաջին անգամ փակ են եղել, հետո՝ մասնակցել ՔՊ-ի քարոզարշավներին, քայլել Փաշինյանի հետեւից՝ մասսովկայի համար, հիմա էլ հավելյալ նոր աշխատանք են ավելացրել․ այն քաղաքացիներին, որոնք ընդունել են ՔՊ-ի բուկլետները եւ դուռը չեն փակել քարոզիչների վրա, կրկին պետք է այցելել, այս անգամ նոր հարցաթերթիկ է պետք դեմ տալ, որպեսզի քաղաքացին գրի, թե ինչ է ակնկալում իշխող ուժից՝ վերընտրության դեպքում։
«Հրապարակ» թերթը գրում է․ Կարելի է կարծել, թե ՔՊ-ն կարեւորում է ընտրողների կարծիքը, ամրապնդում նրանց հետ կապը, սակայն իրենք՝ վարձկանները, կասկածներ ունեն, որ ամեն օր նոր պարտականություն ավելացնելով՝ գուցե փորձում են իրենց զզվեցնել, որ հրաժարվեն առանց այն էլ անպատվաբեր գործից եւ ստանալիք գումարի կեսից, որն իրենց հասանելի պետք է դառնա աշխատանքն ամբողջությամբ ավարտելուց հետո։

Բաց մի թողեք
Նիկոլ, բա որ հայրենիք չկա, սրանք ո՞նց են հայրենիքի ծառայության մեդալ ստացել
Չպետք է զուտ կոմունալ տրամաբանության մեջ դիտարկենք ռուսական գազի հնարավոր թանկացումը. Լուսանկար
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վլադիմիր Գասպարյանը խնամիներ են դարձել․ Լուսանկար