Իշխող ուժի ամփոփիչ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 5-ին։ Ինչպես տեղեկացրել էինք՝ ՔՊ-ն արդեն քանի օր է՝ մարտական պատրաստվածության է բերվել։
«Հրապարակ» թերթը գրում է․ Հրահանգվել է բոլոր մարզպետներին, որ իրենց ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերին մեկ մարդու պես լցնեն ավտոբուսներն ու բերեն Երեւան, որ պետք է հակադրվողներին սպառնալ աշխատանքի կորստով, նույնն էլ կարվի մայրաքաղաքում, ինչպես նաեւ՝ մարզային, համայնքային շտաբների պետերը ներկայացուցչական կազմերուվ հավսար-զգաստ պետք է կանգնեն Հանրապետության հրապարակում, որտեղ նշանակված է հանրահավաքը։
Ասվել է, որ պետք է կրկնել 2018-ի հրապարակը՝ մարդկանցով լեփ-լեցուն նկարներ ստանալ ու ընտրությունից երկու օր առաջ հոգեպես ջարդել թե՛ ընդդիմությանը, թե՛ նրանց կողմնակիցներին։

Բաց մի թողեք
Ես որևէ պարագայում ինքնասպան չեմ լինելու
Գետը ամեն անգամ գաթա չի բերում
Եվրոպայում գործող ռուսական լրատվամիջոցները «գովերգում» են Փաշինյանին