Ռազմական շքերթն արեցին, խմածության համար վարելու իրավունքից զրկվածների վարորդականները ընդամենը 50 հազարի դիմաց վերականգնելու որոշումը կայացրին:
Հրապարակ թերթը գրել է․ Մարկո Ռուբիոն եկավ, Թրամփն էլ մի սիրազեղ ուղերձ հղեց հեռուներից` միջամտելով Հայաստանի ներքին կյանքին: Ուրիշ ի՞նչ է պատրաստվում անել վերջին մեկ շաբաթում այս իշխանությունը` այդքան բաղձալի հաղթանակին հասնելու համար:
Ընկերուհիս առաջարկների մի ամբողջ ցանկ է կազմել` որպես այս կուրսի բնական շարունակություն.
Կարելի է համըմդհանուր համաներում շնորհել և բոլոր մարդասպաններին բաց թողել բանտերից։ Կարելի է ներել բոլոր չվճարած հարկերը, հոսանքի, համատիրությունների պարտքերը։
Կարելի է այս պահին բոլոր դատվողներին՝ բացի քաղաքականներից, բաց թողնել դատարանի դահլիճից, կարելի է հաջորդ շաբաթ հայտարարել իղձերի իրականացման շաբաթ և թույլ տալ, որ «ժողովուրդը» մտնի իր հավանած ցանկացած խանութ, վերցնի ցանկացած ապրանք, կարելի է մինչև շաբաթվա վերջ թույլ տալ տուն չունեցողներին ներխուժել ցանկացած իրենց հավանած տուն ու գրավել ցանկացած տարածքը, եթե, իհարկե, այդ տանը Նիկոլ Փաշինյանի ընտրողներ չեն ապրում։
Կարելի է ավելի հեռուն գնալ` արտոնել, որ ՔՊ-ին ընտրողներն իրենց ունևոր հարևանների վզից պոկեն ոսկե շղթաները, խլեն թանկ մեքենաները։
Շարքը կարող եք ինքներդ շարունակել: Մի բան լավ է, որ քիչ ժամանակ է մնացել։ Ինչ ասես դեռ կարող է անել ու ասել ՔՊ առաջնորդը այս վճռական օրերին` ընտրվելու խելահեղ ցանկության ու նյարդային ապրումների ազդեցության տակ: Ինչքան պետք է չսիրես քո երկիրը, որ այն վերածես բաց երկնքի տակ հոգեբուժարանի, օրը մի անհեթեթ ու վտանգավոր որոշում կայացնես, նման լեքսիկոն կիրառես ու իսպառ խարխլես իշխանության ադեկվատության հանդեպ մարդկանց հավատը:

Բաց մի թողեք
Փաշինյանը, այ, որ նորից սկսի օգտվել մեր ծառայություններից, տարբերությունը կզգա
Մանդատից հրաժարվելը Մելքումյանի անձնական գործն է, բայց ուրացողներին ոչ մեկը չի հարգում
Ինքնաբացարկի դիմումները համաձայնեցված կամ կուսակցության որոշումներով հետագա պայքարին միտված որոշումներ են