09/06/2026

EU – Armenia

ՔՊ-ի ձայները 30-40 % է եղել․ դա է մաքսիմումը. Այս ձևով գուցե հավերժ կարող են ընտրվել

«Այս ձևով գուցե հավերժ կարող են ընտրվել այս իշխանությունները։ Որովհետև կարող են էլի անել, հավերժ անել այն, ինչ արեցին։ Կվերընտրվեն ու ոչ ոք չի պատժվի, այս գիծը հավերժ կարող է գնալ»,- այս մասին անդրադառնալով խորհրդարանական վերջին ընտրություններին հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

«Սրա մասին իսկապես պիտի մտածել ու այս բոլորը ընդհատել։ Այն, ինչ տեսա ես այս ընտրություններին, չէի տեսել երբեք, նման բան երբեք չէի տեսել։ Իմ համոզմունքն այն է, որ այս ընրտությունների արդյունքները մեր ժողովրդի ճիշտ կամարտահայտությունը չի արտացոլում․ չի արտացոլում ու վերջ»,- հայտարարել է Օսկանյանը։

«Իմ գնահատականներով՝ այս իշխանությունները առանց իրենց ազդեցությունների, ռեսուրսների, չեն ունեցել այն ձայները, որոնք արձանագրվել են։ Նրանց ձայների քանակն այն էր, ինչը ընտրությունների հետ կապված հարցումները ցույց էին տալիս։ Ու դա 30-40 տոկոս էր։ 40-նն էլ մաքսիմումը ու սա փաստ է»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով խորհրդարանական վերջին ընտրություններին։

«Նրանք անգամ 50 տոկոսը չկարողացան հաղթահարել։ Սա ինչի մասին է խոսում։ Նրանք անգամ սահմանադրական մեծամասնություն չկարողացան ձևավորել, նույնիսկ չունեն 3/5-ը։ Ու դեռ պարզ չէ՝ ԲՀԿ-ի ձայների հետ ինչ կանեն։ Այն խախտումները, որոնք արվել են, դրա համար պիտի պատժվեն։ Սա իսկապես եմ ասում։ Ով դա արել է, պիտի պատժվի։ Բոլորս 4 թիվը տեսել ենք ԲՀԿ-ի հետ կապված, բոլորիս էկրաններին այդ թիվը կար, հետո դարձրին 3․9։ Այո, ես շատ հիմքեր ունեմ կասկածելու ու հենց այս ամենն է թույլ տալիս։ Իմ համոզմունք այն է, որ ՔՊ-ի շտաբուն նայել են, տեսել եմ, հասկացել են, որ ոչ միայն սահմանադրական մեծամասնություն չունեն, այլ այդ 3/5-ը չունեն»,- ասել է նա։

«Ես մասնակցել եմ Հայաստանի հանրապետական բոլոր ընտրություններին։ Քվեարկել եմ որպես քաղաքացի, մի մասին հետ կապված էլ, նույնիսկ, եղել եմ պատգամավորի թեկնածու։ Շատ ընտրություններ եմ տեսել, շատ բան եմ տեսել, տեսել եմ վատ ընտրություն, տեսել եմ կիսավատ ընտրություն, իսկ վերջին ընտրությունները իսկապես վատ ընտրություններ էին»,- հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Այո, վատ ընտրություններ նախկինում էլ տեսել էին, բայց այն, ինչ կատարվել է այս վերջին պրոցեսներում, շատ ավելի մասսայական է եղել։ Պետք է ինչ-որ օրենքներ ընդունել, որ իշխանությունները այլևս իրավունք չունեն ընտրության տարում, ընտրություններից մի քանի ամիս առաջ կամ մի քանի շաբաթ առաջ նոր ծրագրեր առաջարկեն։ Ու կապ չունի, թե այդ ծրագրերը կլինեն հօգուտ ժողովրդին, թե ոչ, քանի որ դա քվեների համար է արվում։ Առողջապահական ծրագրեր, թոշակ և այլն։ Սա չի կարելի, իրոք չի կարելի, քանի որ , փաստորեն, իշխանությունն անում է բաներ, որոնց հնարավորությունը մյուս ուժերը չունեն, ընդդիմությունը չունի»,- ասել է նա։