«Նախընտրական թոհուբոհի, լարված վերահաշվարկների և այլ պրոցեսների մեջ մենք չենք ուզում բաց թողնել մի կարևոր բան՝ շնորհակալության խոսքը»,-ֆեյսբուքյան եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ շարունակելով.
«Եվ այն իմ հայրենիքի այն հատվածների մեր հայրենակիցներին, ովքեր վստահություն տվեցին մեզ և հաղթանակ պարգևեցին; Ես այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Ստեփանավանի իմ հայրենակիցներին։ Ստեփանավանցիներ ջան շնորհակալ եմ ձեզանից, որ դուք վստահության հաղթանակ պարգևեցիք մեզ;
Իմացեք, որ մենք ձեր վստահությունը երբեք գետին չենք տա, եկող շաբաթ այցելելու ենք և մեծ միջոցառու ունենք ստեփանավանում, և հետո ծրագիր ունենք քաղաքին մի շա լավ բան նվիրելու; Վստահ եղեք, որ մշտական մեր աշխատանքի և քայլերի կենտրոնում է լինելու համայնքն ու քաղաքը և մենք վերաբերմունքին և վստահությանը պատասխանում ենք անգամներով։


Բաց մի թողեք
«Իրական Հայաստան»-ը ապաքաղաքական գաղափարախոսություն է
Հայաստանը աշխարհում չունի ոչ մի դաշնակից
Չզոհվածների դիկտատուրայի սաստկացումն անցել է արտագնա աշխատանքի մեկնածներին ձայնի իրավունքից զրկելուն․ Իշխանյան