«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ իր գնահատմամբ, իրավասու մարմինների թույլ տված թերությունների պատճառով անտեսվել են մոտ 60 հազար քաղաքացիների քվեները։
Նրա կարծիքով՝ նման մոտեցումը հակասում է իրավական և ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքներին, ինչպես նաև ընտրական գործընթացի բուն նպատակին։
Քաղաքական գործիչը նշել է, որ ընտրությունների արդար, ազատ, թափանցիկ, հավասար և գաղտնի անցկացումն է ցույց տալիս պետության ժողովրդավարության մակարդակը։ Նրա համոզմամբ՝ այս սկզբունքները չեն պահպանվել բավարար չափով, ինչի հետևանքով տուժել է ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը. «Մոտ 30 ձայնի բացակայության և իրավասու մարմինների թերացումների պատճառով՝ արհամարհել ու առոչինչ դարձնել 60000 ձայնը՝ դեմ է իրավական ու ժողովրդավար պետության առանցքային սկզբունքներին և ընտրական գործընթացի ողջ էությանը»:

Բաց մի թողեք
Հինգ տարի չենք ձգելու
«Կարծես Շուշին ազատագրել է, զորքերը հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքներից». Լուսանկար
«Իր լեգիտիմության վրա վստահ իշխանությունը 3 տեղամասում վերաքվեարկությունից սենց չէր վախենա»