Եթե Հայաստանը խելամիտ գործի և միանա տարածաշրջանային համագործակցության հարթակին, ապա «Զանգեզուրի միջանցքը» կարող է նրա համար դառնալ տնտեսական մեկուսացումից դուրս գալու հնարավորություն։
Ինչպես հաղորդում է Report-ը՝ հղում կատարելով թուրքական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին։
Նրա խոսքով, եթե Հայաստանը հաշվի չառնի նոր իրողությունները և չհրաժարվի հին պատրանքներից, կզրկվի իր ապագայի համար նախատեսված հնարավորություններից։ Բահչելին նշել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի «ռևանշիստական» տրամադրություններից և ընտրի կայուն խաղաղության ուղին։



Բաց մի թողեք
Ֆոն դեր Լայեն․ Հորմուզի նեղուցի փակումը Եվրոպային արժեցել է 127 միլիարդ եվրո
Թրամփն Իրանի հետ պատերազմի հարցում «քավության նոխազներ» է փնտրում․ The Atlantic
Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ