04/08/2026

EU – Armenia

Երևանյան լիճն անմխիթար վիճակում է. Լուսանկար

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը բարձրաձայնել է Երևանի լճի շուրջ ստեղծված բնապահպանական խնդիրների մասին՝ նշելով, որ ջրամբարի վիճակը վերջին շրջանում զգալիորեն վատացել է։

Նրա խոսքով՝ լճի ջուրը ամբողջությամբ պատվել է միաբջիջ ջրիմուռներով, ինչը վկայում է ջրի որակի վատացման մասին։ Բացի այդ, առափնյա հատվածներում նկատվում են կենցաղային աղբի կուտակումներ։

Պիպոյանը նշել է, որ հատկապես այն հատվածներում, որտեղ կոյուղաջրեր են լցվում լիճ, իրավիճակն առավել մտահոգիչ է։ Նրա գնահատմամբ՝ այդ տարածքներում ափամերձ գոտիները ծածկված են կուտակված աղբով, տարածվում է տհաճ հոտ, և այնտեղ գտնվելը դարձել է դժվար։

Մասնագետը նաև հայտնել է, որ լճում նկատվում են սատկած կենդանիներ՝ այդ թվում ձկներ և ջրային թռչուններ։ Նրա խոսքով՝ որոշ դեպքերում անհասկանալի պատճառներով սկսել են սատկել նաև որորներ, ինչի հետևանքով առաջանում է կասկած՝ հնարավոր հիվանդության կամ թունավորման վերաբերյալ։

Պիպոյանը ընդգծել է, որ Երևանի լիճը լուրջ ուշադրության և անհապաղ միջամտության կարիք ունի՝ կանխելու համար էկոլոգիական վիճակի հետագա վատթարացումը։

Երևանյան լիճն անմխիթար վիճակում է