Փամբակ գետում անհետացած քույրերի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Որոնումներին մասնակցող բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է դեպքի վերաբերյալ տարածված տեղեկությունները։
Նրա խոսքով, բնակիչների շրջանում շրջանառվող վարկածի համաձայն,երեխաներից մեկը գետի վրայով անցկացված խողովակով անցնելիս ընկել է ջուրը, իսկ մյուսը փորձել է օգնության հասնել, սակայն սայթաքել և նույնպես հայտնվել գետում։
Բնակիչը նաև ուշադրություն է հրավիրել տարածքում երկար տարիներ առկա անվտանգության խնդրին։ Նրա խոսքով՝ դեռևս երկրաշարժից առաջ նախատեսվում էր կամուրջ կառուցել, որը պետք է միացներ երկու փողոցները։ Սակայն շինարարական աշխատանքների ընթացքում գետի վրա ժամանակավոր անցում ապահովելու համար տեղադրվել է մեծ երկաթյա խողովակ։
Նա նշել է, որ երկրաշարժից հետո կամրջի կառուցման աշխատանքները դադարեցվել են, իսկ խողովակը մնացել է նույն տեղում՝ շարունակելով օգտագործվել որպես անցում։
Քաղաքացու պնդմամբ՝ տարիների ընթացքում այդ խողովակի պատճառով տարբեր դժբախտ պատահարներ են տեղի ունեցել. «Այդ տրուբան ինչքան մարդու գլուխ է կերել, հղի կին է ընկել, երեխաներ, ու մեկի խելքը չի կտրում, որ տրուբեն հանի էդտեղից»:

Բաց մի թողեք
«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. Լուսանկարներ
Վիզա, տեղափոխություն, սահմանափակումներ․ Իրանի հավաքականը հայտնվել է ճնշման տակ
Տարիներ շարունակ վտանգի մասին ահազանգել են. Ինչ է պատմում մայրը․ Փամբակում դեռ որոնում են քույրերին․ Տեսանյութ