16/06/2026

EU – Armenia

Նեթանյահուն հակառակվեց Թրամփին․ սարսափելի ժամեր են սպասվում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հայտնել է, որ Իսրայելն իր զորքերը դուրս չի բերի Լիբանանից և իրեն պարտավորված չի համարում կատարել ԱՄՆ-Իրան համաձայնագրի «Լիբանանի կետը»։

Այս մասին հայտնել է Ynet պորտալը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Նեթանյահուն «հստակեցրել է», որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա Լիբանանում իր ներկայիս դիրքերում և կշարունակի գործել «Հզբոլլահի» կողմից ներկայացվող սպառնալիքի դեմ, այդ թվում՝ «ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացմամբ և Իսրայելի դեմ ցանկացած հարձակմանը արձագանքելով»։

Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և Պակիստանի պաշտոնյաները, որոնք հանդես են գալիս որպես միջնորդ, հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնագիրը։ Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։