Պաշտպանական գերատեսչությունը, որ պարտադիր կարգով վարժական հավաքների է տանում քաղաքացիներին, հաճախ էլ այդ գործընթացը մահակ դարձնում ընդդիմադիրների գլխին, նույն պարտաճանաչությամբ չի վճարում հավաքների մասնակիցներին։
«Հրապարակ» թերթը գրում է․ Մենք բազում ահազանգեր ենք ստանում, որ մայիսի հավաքի մասնակիցներից շատերին մինչ այս պահը գումարներ չեն փոխանցվել, ասվել է, որ փոխանցումն ուշացումով կլինի։ Իսկ մինչ գումարը փոխանցելը զինվորական գրքույկները պահում են զորամասերում, ինչից քաղաքացիներն ավելի են մտահոգված։
Փորձեցինք ՊՆ-ից պարզաբանում ստանալ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Բաց մի թողեք
Գետահովիտցին դատախազությանը դատի է տվել
Կազինոյում տանուլ է տվել ու մեղայականով գնացել Աննա Վարդապետյանի դուռը
Հայկական սցենարը