Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Արեւմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։
«Հրապարակ» թերթը գրում է․ Բանն այն է, որ ակնկալել են, թե իրենց կողմից Արցախի վաճառքից հետո Հայաստանում հրահրած հակառուսական տրամադրությունները շոշափելի արդյունք կտան, եւ հունիսի 7-ին ռուսամետ համարվող ուժերը համատարած կմերժվեն, սակայն պարզվեց` հասարակությունն այնքան է մերժում Նիկոլ Փաշինյանին, որ պատրաստ է անգամ ռուսամետ կողմնորոշում ունեցող ընդդիմադիր ուժերին ձայն տալ:
Կես միլիոնից ավելի ձայնն անակնկալի է բերել արեւմտյան կենտրոններին։
Մեզ ասացին, որ Արեւմուտքը հնարավոր ճնշում է գործադրում, որ Փաշինյանը զիջումների չգնա Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում: Ծրագրում են, որ ՀՀ իշխանության հակառուսական քաղաքականությունն այնքան կգազազեցնի ՌԴ-ին, որ նա տնտեսական սանկցիաներն էլ ավելի կխստացնի, եւ Հայաստանում հակառուսական տրամադրություններն էլ այնքան կաճեն, որ առճակատումը կմեծանա, եւ այդ հիմքով էլ Փաշինյանը դուրս կգա ՀԱՊԿ-ից ու Հայաստանից դուրս կբերի 102-րդ ռազմաբազան։

Բաց մի թողեք
Ոչ թե կաթողիկոսական գահն է թափուր, այլ քո գլխի տեղը` ՔՊ-ական ԱԺ պատգամավոր Ռուզաննա Երեմյան
Բյուրեղավանում խմելու ջրից թունավորվել է 53 մարդ․ ինչ իրավիճակ է համայնքում
Մեր վիճակը բարդ է, քանի որ մենք շարունակում ենք ընկալվել որպես Նիկոլ Փաշինյանի պրոյեկտ