Ծառն ընկավ, կացնավորը շատացավ. Ռուբեն Վարդանյանը շուրջ 3 տարի տանջվում է Բաքվի բանտում, իսկ Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի ընկերությանը դատի է տվել՝ դատարանից խնդրելով լուծել այդ ընկերության կողմից Դիլիջանի կենտրոնում զբոսայգու տարածքի վարձակալության պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2030 թվականին։
Ռ․ Վարդանյանին պատկանող եւ նրա հետ սերտ առնչություններ ունեցող ընկերություններին դատի է տվել նաեւ Դիլիջանի համայնքապետարանի հետ սերտ կապեր ունեցող, Դիլիջանում մեծ ծրագրեր իրականացնող «Գրին Ռոք» ՍՊԸ-ն։
ՍՊԸ-ի ներկայացուցիչը 2025թ․ օգոստոսի 21-ին հայցադիմում է ներկայացրել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան` ընդդեմ «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամի, «Դիլիջան Դեւելոփմենթ» հիմնադրամի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի» ՓԲԸ-ի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի, «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲԸ-ի եւ «Ասեթ Քոնթրոլ Մենեջմենթ Քամփնի» ՓԲԸ-ի՝ պատասխանողներին նախագծերի համատեղ իրականացման 2023 թ․ ապրիլի 20-ի պայմանագրով վերջիններիս վրա դրված պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու, ինչպես նաեւ՝ նախագծերի համատեղ իրականացման 2023 թ․ ապրիլի 20-ի պայմանագրով եւ անշարժ գույքի առքուվաճառքի 2023 թ․ ապրիլի 19-ի պայմանագրով նախատեսված հայցվորի պարտավորությունների կատարման ժամկետները մինչեւ պատասխանողների կողմից իրենց պարտավորությունների ամբողջական կատարումը հետաձգված համարելու պահանջով:
«Գրին Ռոք» ՍՊԸ-ի ներկայացուցիչը միաժամանակ միջնորդություն է ներկայացրել դատարան, որով խնդրել է արգելել «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամին եւ «Դիլիջան Դեւելոփմենթ» հիմնադրամին՝ «Գրին Ռոք» ՍՊԸ-ից պահանջելու եւ ստանալու նախագծերի համատեղ իրականացման պայմանագրի 3.2 կետով եւ 4.1 կետով նախատեսված գումարները:
Նախագահող դատավոր Վարդուհի Պապիկյանի 2025 թ․ սեպտեմբերի 11-ի որոշմամբ միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, մերժվել է: «Գրին Ռոք» ՍՊԸ-ն 2025թ․ սեպտեմբերի 17-ի այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։ 2025թ․ հոկտեմբերի 10-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ Սամվել Մատինյանի նախագահությամբ, որոշել է «Գրին Ռոք» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը մերժել, այդ քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2025 թ․ սեպտեմբերի 11-ի «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ։

Բաց մի թողեք
Ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել են աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձաններ․ Լուսանկար
Այսօր Հայաստանում հայրերի օրն է
Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան․ Լուսանկար