Արքայության մասին ուսուցումը – Պետության տեսիլքի և վարքագծի գաղափարականի առաջմղումը
• Խաչելությունը – ճակատամարտից կամ պատերազմից ոչ թե խուսափելը կամ վախենալը, այլ այն ընդունելը և ընդառաջ գնալը և պատերազմ մղելը
• Սուրբ Հարությունը – թշնամուն պարտության մատնելը, ամրությունները քանդելւ, նրանց տիրելը և Հաղթանակը, որի համապարփակ և ամբողջական սահմանումը տալիս է առաքյալը. «Համբերությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացվում է մեր առաջ, նայեք Հիսուսին` հավատքի զորագլխին, որն Իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը… ուրեմն մտաբերեք Հիսուսին, որ այսպես համբերեց Իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի, թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին» (Եբր. 12:1-5):
Այսպիսի (Մովսեսի և Քրիստոսի) առաջնորդությունն է գովերգում Սբ. Գրիգոր Նարեկացին.
«… Եւ գերեալ զիս ի մահ, ըստ հին դիպուածոյն,
Որ նախ քան զշնորհին ժամանելն առ իս,
Զոր ընտրեալն առաքելականացն դասուց Պաւղոս,
Աւրինակ առեալ զՄովսէս,
ԶՔրիստոսի փրկութիւնն յաղթող ցուցանէ»:
(ԲԱՆ Ա,Բ)
Շարունակելի…
Բագրատ արք. Գալստանյան

Բաց մի թողեք
Սեպտեմբերին ծագելիք պատերազմն՝ ընդդեմ 300 հազարի «վերադարձի»
Նարեկ Կարապետյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
Փաշինյանը հովանավորներ էր ման գալիս, երբ ես բարեգործություն էի անում