Վերին Լարսում արդեն մոտ քսան օր է՝ քաոսային իրավիճակ է ստեղծվել։ ՌԴ-ից Հայաստան վերադարձող բեռնատարների կիլոմետրանոց շարք է կանգնած Լարսում: Հարյուրավոր բեռնատարներ օրերով սպասում են, որ իրենց թույլ տրվի հատել ռուս-վրացական սահմանը, որ գան հասնեն Հայաստան։
«Հրապարակ» թերթը գրում է․ Վարորդներից մեկը մեզ պատմեց, որ հերթ չի հասնում՝ կտրոն ամրագրելու համար, օրական մի քանի բեռնատար է ռուսական կողմը բաց թողնում, մյուսները կանգնած են մնում։
Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից սկսած եւ հունիսի առաջին օրերին մի շարք սահմանափակումներ է մտցրել Հայաստանից գյուղմթերք, այդ թվում՝ լոլիկ, վարունգ, պղպեղ, ելակ, կեռաս, ծիրան, դեղձ, խաղող եւ այլ ապրանքներ ներմուծելու նկատմամբ։ Սահմանափակումների հետեւանքով ծանր վիճակում են հայտնվել ոչ միայն գյուղմթերք արտադրողները, այլ նաեւ՝ բեռնափոխադրողները։

Բաց մի թողեք
Պետք է ամեն ինչ անենք, որ հասնենք մեր ուզածին, նաեւ Սահմանադրություն փոխելուն
Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը հուսախաբ է եղել
11 դատավոր կրակն է ընկել․ ոչ քուն ունեն, ոչ դադար