21/06/2026

EU – Armenia

Նարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեին

«Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը դատի է տվել Քննչական կոմիտեին:

Armat Media-ի հետ զրույցում փաստաբան Վարդան Ալոյանն ասել է, որ դատարան ներկայացված հայցադիմումով Նարեկ Կարապետյանը քննչականից պահանջում է հերքել իր հասցեին արված զրպարտությունը, թե իբր թաքցրել է այլ երկրի քաղաքացիություն ունենալու հանգամանքը: