21/06/2026

EU – Armenia

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Հորմուզի նեղուցը նախկինի պես փակ է, դրանով նավերի անցում չի իրականացվում։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ դրա տվյալների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը նավերի անցման թույլտվություն չեն տալիս մինչև հետագա ծանուցում։

Ավելի վաղ՝ հունիսի 20-ին, Իրանը փակել էր Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի: