Այսօր, ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի բնակելի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կա զոհ։
Դեպքի վայր ժամանած քրեական ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Տանը հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 51-ամյա Վազգեն Ա.-ի դին։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախնական տվյալներով՝ տղամարդը նռնակի պայթեցման միջոցով ինքնասպանություն է գործել։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։


Բաց մի թողեք
Վաղարշապատի համայնքապետարանը հայտարարություն է տարածել Էջմիածին-Երևան երթուղու մասին
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին