Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ՌԴ-ում երկու նավթավերամշակման գործարանների վրա հարվածների մասին։
Խոցվել է Կրասնոդարի երկրամասում գտնվող «Սլավյանսկի» նավթավերամշակման գործարանը՝ ռազմաճակատի գծից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա։ Մենք նաև հասանք Յարոսլավլի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանին, որը մեր սահմանից գտնվում է մոտ 700 կիլոմետր հեռավորության վրա։
Մենք շարունակում ենք մեր գործողությունները, որոնք թուլացնում են Ռուսաստանի՝ այս պատերազմը վարելու հնարավորությունները։ Մեր յուրաքանչյուր հեռահար գործողություն նվազեցնում է ռեսուրսները, որոնք աշխատում են ռուսական ռազմական մեքենայի համար, և ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն։ Այսուհետ ևս պատասխանելու ենք ռուսական ահաբեկչությանը։ Շնորհակալություն զինվորներին այս արդյունքների համար։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օգնում են մեզ։ Յուրաքանչյուր ոք, ով պաշտպանում է Ուկրաինան, հաստատում է նաև Սահմանադրության ուժը»,-գրել է Ուկրաինայի առաջնորդը «Տելեգրամ»-ի իր ալիքում։


Բաց մի թողեք
Եվրոպային «ավելի մեծ ձվեր» են պետք՝ Պուտինին դիմակայելու համար
Ֆոն դեր Լայենը կներկայացնի «հավակնոտ առաջարկ»՝ տեխնոլոգիական ինքնիշխանությունը ֆինանսավորելու համար
ԵՄ երկրները կհայտարարեն Ռուանդայի հետ արտաքսման կենտրոնի մասին համաձայնագրի մասին