Այսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Ավան-Առինջի Աճառյան 13 շենքի բակում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկներն ու ոստիկանները նշված շենքի բակային հատվածում հայտնաբերել են Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արայիկ Ս.-ի դին։Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը նշված շենքի տանիքում կամ 4-րդ հարկի պատշգամբում աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաց մի թողեք
Զեյթունի հանրակացարանների խաչմերուկում բախվել են մեքենաներ. դրանցից մեկը կողաշրջվել է․ կա տուժած․ Լուսանկար
Խոշոր վթարներ բեռնատարների մասնակցությամբ․ Երևան – Մեղրի ճանապարհին, «DAF» բեռնատարը բախվել է հողաթմբերի ու քարերին. Լուսանկարներ
Ֆրանսիայի հրապարակում տրոլեյբուսի լարերը պոկվել և վնասել են «Yutong» տրոլեյբուս, «Honda» և «Toyota». Լուսանկար