Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են Ջերմուկ քաղաքում գործող «Օլիմպիա» առողջարան, որտեղ հայտնաբերել են երեխայի մարմին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 14-ամյա Ս․ Կ․-ն է, ով նույն օրը «Օլիմպիա» առողջարանի համարներից մեկի սենյակի մուտքի մոտ ինքնազգացողությունը կտրուկ վատանալու հետևանքով հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։
Դեպքի փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։


Բաց մի թողեք
«Կզզցնելն ու շինելը»՝ բարձր պաշտպանության ներքո՞․ բաց նամակ նախարարին՝ մի՛ աղավաղեք ՄԻԵԴ «ոսկե կանոնը»
Բաղրամյան պողոտայում ծառեր են կտրում․ Բնակիչները բողոքում են․ Տեսանյութ
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար տվյալների բազա կստեղծվի անհայտ կորածների մասին