Կառավարությունը պարզաբանում է տարածել IMEI համարների գրանցման համակարգի վերաբերյալ․
«Ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր։
Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։
Կարգավորումը միտված է՝
նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,
ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,
պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,
ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։
Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների։
Նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկումների ընթացքում հնչել են տարբեր հարցեր և մտահոգություններ։ Ստորև ներկայացնում ենք դրանցից ամենահաճախ հնչող կարծիքներն ու փաստարկված պարզաբանումները։

Բաց մի թողեք
Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից. Լուսանկարներ
Ինչու այդպես էլ չեն արձագանքում Ադրբեջանի հայտարարություններին
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը