ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2 համապատասխան որոշմամբ՝ Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հասմիկ Ավագյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է առաջին որոշման մեջ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Դանիել Դանիելյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է երկրորդ որոշման տեքստում:

Հեռանում եմ պաշտոնից՝ գլուխս բարձր, իմ կատարած աշխատանքի և խղճի առաջ պատասխանատու լինելու զգացումով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանը, ով այսօր ազատվել է փոխնախարարի պաշտոնից։
Նա իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության վարչապետին դիմել եմ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու խնդրանքով՝ շնորհակալություն հայտնելով վստահության, համատեղ աշխատանքի և հայրենիքին ծառայելու բացառիկ հնարավորության համար։ Այս ժամանակահատվածը պատասխանատվության, ծառայության, փորձությունների և կարևոր ձեռքբերումների ճանապարհ էր։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ում հետ հնարավորություն ունեցա քննարկելու, ստեղծելու և առաջ շարժվելու՝ հանուն մեր երկրի և հայկական սպորտի առողջացման։ Ցանկացած պաշտոն ժամանակավոր է, իսկ արժեքները, սկզբունքներն ու մարդկային արժանապատվությունը՝ մնայուն։ Հեռանում եմ պաշտոնից՝ գլուխս բարձր, իմ կատարած աշխատանքի և խղճի առաջ պատասխանատու լինելու զգացումով։ Հատուկ շնորհակալություն՝ այն եզակիներին, որոնք իրենց աշխատանքը կատարել են ոչ միայն որպես մասնագիտական պարտականություն, այլև որպես առաքելություն։ Որոշ ճանապարհներ ավարտվում են ոչ այն պատճառով, որ սպառվում են, այլ որովհետև ժամանակն է սկսելու նորը։ Ամեն փորձություն միաժամանակ բացահայտում է թե՛ մարդկանց, թե՛ արժեքները, և այդ բացահայտումները հաճախ դառնում են ամենամեծ ձեռքբերումը։ Կյանքը շարունակվում է, իսկ ես, անկախ զբաղեցրած պաշտոնից, շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը՝ նույն պատասխանատվությամբ, նույն սկզբունքներով և նույն նվիրումով»։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ:


Բաց մի թողեք
Կառավարությունը հայտնել է, թե ինչու են հեռախոսների IMEI համարների գրանցվելու
Ինչու այդպես էլ չեն արձագանքում Ադրբեջանի հայտարարություններին
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը