ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի նախատեսում առաջադրվել 2028 թվականի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածուի համար, եթե գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարի առաջադրվելու՝ իր մտադրության մասին, հաղորդում է Associated Press (AP)-ն՝ հղում անելով պետքարտուղարին մոտ կանգնած աղբյուրներին։
Ըստ AP-ի՝ Ռուբիոն խորհրդականների և օգնականների հետ զրույցներում բազմիցս հայտարարել է Վենսին ենթարկվելու իր մտադրության մասին։ Միևնույն ժամանակ, ինչպես նշում է AP-ն, Ռուբիոն, որը համատեղում է իր պաշտոնները որպես պետքարտուղար և ազգային անվտանգության խորհրդական, վերջին ամիսներին զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը՝ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում իր գործընկերներին նշանակելով կարևոր պաշտոններում։
Ավելի վաղ, Fortune ամսագրին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պատասխանել իր հավանական իրավահաջորդի մասին հարցին, ով կշարունակի «Ամերիկան առաջինը» քաղաքականությունը, եթե հաղթի 2028 թվականի ընտրություններում։
Ամերիկյան լրատվամիջոցները բազմիցս գրել են Ռուբիոյի և Վենսի մասին՝ որպես հանրապետական առաջատար թեկնածուների, որոնք կարող են երկու տարի հետո առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում։

Բաց մի թողեք
Ադրբեջանցի նավաստիները հացադուլ են անում
Երկու բացասական լուր Թբիլիսիից․ Հեղեղել են փողոցները, քանդում են Սաակաշվիլիի ժամանակաշրջանի խորհրդանիշներից մեկը
Դարի խաբեբայությունը․ ինչում է մեղադրում ԱՄՆ-ն շուրջ 40 երկրի