ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որեւէ խնդիր չի տեսնում Իրանի հետ բանակցությունների համար սահմանված 60-օրյա ժամկետի երկարաձգման համար, եթե նման անհրաժեշտություն առաջանա։
Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։
Համաձայն հաղորդման, նախագահ Թրամփը մի քանի հանդիպումներ է անցկացրել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի եւ Գլխավոր շտաբների Միացյալ Կոմիտեի նախագահ Դեն Քեյնի հետ, որոնց ընթացքում նաեւ քննարկել է Թեհրանի դեմ ռազմական գործողությունների վերականգնման հնարավորությունները։
Քննարկումներից հետո՝ նախագահ Թրամփը եկել է այն եզրակացության, որ նոր ծավալուն ռազմարշավն ընդդեմ Իսլամական Հանրապետության, կարող է խափանել դիվանագիտական պրոցեսը եւ նվազեցնել Իրանի միջուկային ծրագրի կասեցման հնարավորությունները։
Նա նաեւ ասել է, որ խնդիր չի տեսնում, եթե բանակցությունները Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ շարունակվեն օգոստոսի 18-ից հետո, որը բանակցային 60-օրյա մարաթոնի վերջնաժամկետ է սահմանված, ըստ կնքված ամերիկա-իրանական հուշագրի։

Բաց մի թողեք
Ուկրաինան հարվածել է Օրենբուրգի «Օզոն»-ի պահեստներին․ 300 աշխատակից տարհանվել է
Վրաստանում ոստիկանության լիազորությունները միգրացիոն վերահսկողության ոլորտում ընդլայնվել են
Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում հայտարարել է Ուկրաինային 60 միլիոն եվրոյի օգնության մասին. Լուսանկար