Հուլիսի 1-ին ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 21։35-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 30 կմ հատվածում բախվել են Volkswagen և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները, որից հետո երբ երկու ավտոմեքենաների վարորդները և ուղևորները իջել են ավտոմեքենաներից և փորձել ընդհանուր հայտարարի գալ, Saturn մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Chevrolet մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևորին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վրաերթի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Մահացածը Երևանի բնակիչ 22-ամյա Ռոմելա Սարգսյանն է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


Բաց մի թողեք
«Մերգելյանի» անվան ինստիտուտից տրավմաներով քաղաքացի է հոսպիտալացվել
Հարցման համաձայն՝ եվրոպացիների գրեթե մեկ երրորդը սպասում է, որ իրենց կենսամակարդակը կնվազի
Ավտովթար՝ Երևանում․ Մալաթիայում՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են «Chevrolet Volt»-ը, «Hyundai Elantra»-ն ու «Opel»-ը. Լուսանկար