Ֆինանսական խարդախությունների զոհ դարձած քաղաքացիները կրկին հավաքվել են ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ՝ բողոքի ակցիա իրականացնելու։ Նրանք պահանջում են Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրաժարականը՝ պնդելով, որ խարդախության գործերով բավարար առաջընթաց չի արձանագրվում։
«Քաղաքացիների գումարները վերադարձնելու համար անհրաժեշտ է պետական մարմինների համապատասխան որոշում, ինչը պետք է նախաձեռնի հենց ՀՀ քննչական կոմիտեի նախագահը։ Ես համաձայն չեմ, որ նա օդորակիչի հովության ներքո նստի, սուրճ խմի ու աշխատավարձ ստանա»,- նշեց «Հանրային վերահսկողություն» կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագյոզյանը։
«Կիբեռհանցագործությունների գործերով զբաղվող իրավապահները մտնում են գրասենյակներ, գետնին են պառկեցնում ինչ–որ մարդկանց, նրանց մոտ հայտնաբերում են բավականին պատկառելի չափերի գումարներ, սակայն այդ ամենը չի տրվում խաբեության զոհերին, այլ ուղղվում է պետական բյուջե։ Մեր վերջին տեղեկություններով՝ մեկ դեպքով հայտնաբերվել է 30 միլիոն դրամ, դրանից առաջ՝ 670 միլիոն դրամ, սակայն այդ միջոցները տուժողներին չեն փոխանցվում»,- ասաց է նա:
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ իրենց բարձրացրած խնդիրները երկար ժամանակ է մնում են առանց լուծման, իսկ տուժած քաղաքացիներին պատճառված ֆինանսական վնասները չեն վերադարձվում։ Նրանք նշում են, որ իրավապահ մարմինների գործողություններում շոշափելի արդյունքներ չեն տեսնում։

Բաց մի թողեք
Կվերցնի՞ մանդատը, թե …
«Սխալ քայլ եմ արել»․ Պարույր Հայրիկյանը ջնջել է կուսակցության չաթը
Տիգրան Արզաքանցյանի կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի շուրջ քննարկումները նոր զարգացում են ստացել. Լուսանկար