03/07/2026

EU – Armenia

Ողբերգական վթար՝ Արմավիր – Երևան ճանապարհին. զոհ կա. Լուսանկար

Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիր-Երևան ավտոճանապարհի՝ Էջմիածնի հատվածում։

Կա նաև զոհ։ Ըստ նախնական տեղեկությունների, զոհը վարել է մոտոցիկլ։

Այսօր՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «Honda» մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի և մոտոցիկլի սեփականատերերի, ավտոմեքենայի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը։Քննիչի հանձնարարականով մոտոցիկլն ու ավտոմեքենան տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Blog Image