Պենտագոնում կարծում են, որ Միացյալ Նահանգների կողմից ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցների՝ սեփական անվտանգության ապահովման հարցում պատասխանատվության ավելի մեծ չափաբաժնի ստացմանը միտված քաղաքականությունը հաջողությամբ է պսակվում։
Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի տեղակալ Էլբրիջ Քոլբին։ Սոցկայքի իր էջում նա գրել է, որ Միացյալ Նահանգները անում է ամեն բան, որպեսզի հասնի այնպիսի փոփոխությունների դաշինքի ներսում, որ Եվրոպան ինքն իր անվտանգության պատասխանատվությունը կարողանա հիմնականում ստանձնել՝ ոչ միջուկային սպառազինությունների մասով։
Քոլբին նկատել է, որ երբ Վաշինգտոնը նման մոտեցում որդեգրեց, շատերը հայտարարում էին, որ նման բան չի կարող լինել եւ Եվրոպան չի ցանկանա նման քայլի գնալ։ Այսօր սակայն, ըստ նրա, այդ փոփոխությունը կատարվում է բոլորի աչքերի առաջ։
Քոլբին նաեւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ուզում է, որ ՆԱՏՕ-ն դառնա գործընկերության վրա հիմնված դաշինք եւ ոչ թե դաշինք, որի առանցքում կախվածությունն է։

Բաց մի թողեք
Ուկրաինան հարվածել է Օրենբուրգի «Օզոն»-ի պահեստներին․ 300 աշխատակից տարհանվել է
Վրաստանում ոստիկանության լիազորությունները միգրացիոն վերահսկողության ոլորտում ընդլայնվել են
Գերմանիայի ԱԳ նախարարը Կիևում հայտարարել է Ուկրաինային 60 միլիոն եվրոյի օգնության մասին. Լուսանկար