ԱՄՆ Օհայո նահանգում ընտանիքի չորս անդամները ձերբակակալվել են՝ տան սենյակներից մեկում 16 երեխաների մի քանի տարի շարունակ հակասանիտարական պայմաններում բռնի պահելու համար։
Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Երեխաները դուրս են բերվել գյուղական հին տան տարածքից։ Երեխաները 1,5-18 տարեկանի սահմանում են գտնվում։
Նրանք օրվա մեծ մասն անցկացրել են փակի տակ՝ մեկ սենյակում, որտեղ ամենուր մարդու կենսագործունեության հետեւանքով առաջացած թափոններ են եղել։
Երեխաներին հայտնաբերել են այլ գործով ընթացող հետաքննության արդյունքում՝ Համդեն գյուղում, որը գտնվում է Օհայոյի աղքատ շրջաններից մեկում։ Երեխաներից յոթը տեղափոխվել են հիվանդանոց, երկուսը տեղավորվել են տրավմատոլոգիական կենտրոններում՝ տեղափոխվելով սանավիացիայի ուղղաթիռով։
Ձերբակալվածներին ներկայացվել է մեղադրանք անչափահասների կյանքի եւ առողջությանը սպառնալիքներ ստեղծելու մեջ։ Գործը սակայն մարդավաճառության հետ կապված չէ։


Բաց մի թողեք
Շղթայական ավտովթար Երևանում․ Արշակունյաց պողոտայում բախվել է 4 մեքենա․ Լուսանկար
Երևանի կենտրոնում բախվել են մեքենաներ. Աթոյան փողոցում բախվել են մեքենաներ. կա 1 զnհ, 1 վիրավnր. Լուսանկարներ
Պարեկներն ու ևս 2 երիտասարդ այրվող մեքենայից դուրս են բերել ՌԴ քաղաքացի վարորդին և նրա ընտանիքի 6 անդամին. Լուսանկար